ՌԴ ԱԳՆ-Ը ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԵՋ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային կարգավորման հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ՝ համակարգելով հետկոնֆլիկտային կարգավորման աշխատանքները»,- ասել է Զախարովան հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացքում: