ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿԼԱՆԱՅԻՆ, ԿՈՌՈՒՊՑԻՈՆ, ՄԱՖԻՈԶ ԿԱՊԵՐՈՎ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՄԱՐԴԻԿ ԶԲԱՂՎԵՆ ԱՅՍ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ․ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅ

0

«Մենք ունենք ամբողջական կաթվածահար եղած կառավարման համակարգ և չենք կարող բնականոն ռեժիմով ակնկալել արդյունավետ լուծումներ , որոնք իսկապես օրհասական են և գերկարևոր այս պահին ։ Կարծում եմ՝ վարչապետի նախօրեին հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետը , որը վերաբերում էր Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին  պաշտպանական գերատեսչությունը, որը ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին։ Կարծում եմ՝ մենք պետք է հետամուտ լինենք որպես ԱԺ որպեսզի համապատասխան հետևություններ արվեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, անվտանգության խորհուրդը և այլ գերատեսչություններ և պատասխանատու մարմիններ պետք է ժամ առաջ այդ խիզախությունն ունենան լքեն իրենց պաշտոնները և թույլ տան որպեսզի նոր, առողջ, պրոֆեսիոնալ և մեր պետականությանն ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքի։ Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ  կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքներով»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

 Նա նշեց, որ բազմաթիվ հարցեր են կուտակված նախօերին՝ Մարտակերտում հինգ գյուղերի բնակիչներին ասել են, որ լքեն իրենց բնակավայրերը, բայց պատասխան չկա, որովհետև պետություն չկա։

« Խնդրում եմ իմ գործընկերներին , հատկապես իշխող ֆրակցիային, որ թափ տան իրենց և հետևողական լինեն այս աշխատանքներում , որոնք 24ժամյա աշխատանք է ենթադրում և, եթե պատասխանատվություն զգում եք ձեր առաջ՝ հենց այդպիսի աշխատանքով կարող եք ապացուցել»,- հավելեց Բաբաջանյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.