ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են (ուղիղ)12:00, 19.11.2020Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
Հայաստանի Ազգային ժողովոն այսօր արտահեիթ նիստ է հրավիրել կառվարության նախաձեռնած օրակարգով:
Օրակարգում ընդգրկված է 2 հարց.
1. «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). ՀայաստանՎրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի
2. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատրելու մասին օրինագիծ
Նախագիծը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին:
Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում են միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» արդեն 2 օր է, որ չեն մասնակցում նիստերին: Նրանք հայտարարել են, որ ԱԺ-ում կարող է այս պահին քննարկվել միայն մեկ հարց՝ վարչապետի հրաժարականը: