ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԵՒ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ. Դ. ՏՈՆՈՅԱՆ

0

Մոբիլիզիացիոն ծառայողները սեպտեմբերի ամսի 27-ից մինչ այսօր գտնվում են զինվորական ծառայության մեջ, արդյոք չի նախատեսվում նրանց արդեն ուղարկել հետ, կամ կարճատև արձակուրդ տալ: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

«Հաշվի առնելով այն որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, վերատեղակայումներ Զինված ուժերի ոչ միայն զորահավաքային ռեսուրսը, նաև ժամկետային պարտադիր ծառայողները արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ կունենանք վերջնական կառուցվածք և պատկերացում Զինված ուժերի տեղակայման վերաբերյալ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով անհետ կորածների ընտանիքների սոցիալական երաշխիքներին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում:

«Անհետ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ ու առողջ են և հաշվառման առումով սխալ է եղել»,-ասաց նա և նշեց, որ օրենսդրական փոփոխություն ներկայացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել:

Leave A Reply

Your email address will not be published.