ԱՅՍ ՊԱՀԻՑ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՆՔ. ՀՅԴ

0

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Այսօր առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկանքով անցել է հարձակման: Հերթական անգամ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմական գործողություններ: Մեր հաղթանակի գրավականն է ամուր թիկունք, ժողովրդի համախմբում, միասնականություն:

Հ.Յ. Դաշնակցությունը, իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է հայոց բանակի կողքին: Այս պահից մենք բոլորս հայոց բանակի զինվորն ենք և պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի:

Համոզված ենք. այս ճակատամարտում ևս հայ ժողովրդը կարձանագրի իր հաղթանակը»:

Leave A Reply

Your email address will not be published.