Զիդանի որդին կխաղա Մարոկկոյում
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդի Էնցոն կարիերան կշարունակի Մարոկկոյում: Այդ մասին հայտնել է բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը:
Ֆրանսիացի 25-ամյա կիսապաշտպանը կխաղա Կասաբլանկան ներկայացնող «Վիդադ» ակումբում:
Այս տարվա փետրվարից Էնցո Զիդանը հանդես էր գալիս իսպանական «Ալմերիայում», որի կազմում անցկացրեց 4 հանդիպում: