Իսպանիայում փառատոնից դուրս են արել ֆրանսիացի ռեժիսորին դիմակ կրելոից հրաժարվելու պատճառով

0

Իսպանիայում՝ Սան Սեբաստիանում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում հավատարմագրումից զրկվել եւ մրցույթից հեռացվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Էժեն Գրինը։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռեժիսորը հրաժարվել է պահպանել անվտանգության կանոնները կորոնավիրուսի տարածման դեմ եւ դիմակ կրել։

Միջադեպը տեղի է ունեցել Գրինի նոր ֆիլմի՝ «Atarrabi & Mikelats»-ի ցուցադրության ընթացքում, որի ժամանակ ռեժիսորը հրաժարվել է պաշտպանիչ դիմակ կրել։

«Փառատոնի անձնակազմը հինգ անգամ Էժեն Գրինին խնդրել է դիմակ կրել։ Նա հրաժարվել է, եւ ղեկավարությունը նրան խնդրել է լքել կինոթատրոնը։ Գրինին զրկել են հավատարմագրից եւ հյուրի կարգավիճակի անվտանգության կանոնները, որոնք համաձայնեցված են առողջապահության մարմինների հետ, փառատոնի անձնակազմին չհարգելու եւ ցուցադրության ընթացքում ու դրանից հետո հանդիսատեսի ու նկարահանող խմբի առողջությանը սպառնալիքի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.