Սուարեսը մեղադրվում է իտալերենի քննության ժամանակ խարդախության մեջ
Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խարդախություն է կատարել իտալական անձնագիր ստանալու համար իտալերենի քննության ժամանակ:
Guarda di Finanza-ի համաձայն՝ թեստի հարցերը նախապես համաձայնեցվել են 33-ամյա ֆուտբոլիստի հետ: Առաջիկայում Սուարեսը պետք է հարցաքննվի այդ գործով:
Հարձակվողը հանձնել է B1 մակարդակի քննությունը, ինչը նշանակում է, որ նա ունի իտալերեն լեզվի միջին գիտելիքներ: Սակայն նրա տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս» տեղի չունեցավ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սուարեսը մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն: Ուրուգվայցին 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում», որը պատրաստ է խզել նրա հետ պայմանագիրը: