Արտուրո Վիդալը՝ «Ինտերի» ֆուտբոլիստ
Կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավճակով հեռացած չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը տեղափոխվել է իտալական «Ինտեր», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Արտուրո Վիդալը 2018 թվականին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 96 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Իտալիայում նա 2011-2015 թվականներին խաղացել է նաև Թուրինի «Յուվենտուսում»։