«Ես արդարացում չունեմ». Ջոն Լենոնին սպանողը ներողություն է խնդրել Յոկո Օնոյից

0

Ջոն Լենոնին սպանողը՝ Մարկ Չեմպենը, ներողություն է խնդրել երաժիշտի կնոջից՝ Յոկո Օնոյից ու հայտարարել, որ զղջում է կատարածի համար, հայտնում է Daily Mail-ը։ Նախորդ ամիս պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը 11-րդ անգամ մերժել է նրա բողոքը։

Այսօր պարզ է դարձել, որ դատական նիստի ընթացքում Չեմպենը դիմել է հանգուցյալ երաժիշտի կնոջը։ Նա ներողություն է խնդրել Յոկո Օնոյից, որի աչքի առաջ կրակել է Լենոնի վրա։ Նա վստահեցրել է, որ մշտապես մտածում է իր դաժան քայլի մասին։

«Ես արդարացում չունեմ։ Ես սպանել եմ Ջոնին, քանի որ նա չափազանց շատ հայտնի էր։ Դա զայրացնում էր։ Ուզում եմ հավելել, որ դա իմ կողմից չափազանց էգոիստական քայլ էր։ Ես շատ եմ զղջում, որ ցավ եմ պատճառել Օնոյին։ Ես, անխոս, արժանի եմ մահապատժի, բայց երկրորդ հնարավորության եւս»,- ասել է Չեմպենը։

Յոկոն անհողդողդ է մնացել։ Երաժիշտի կինը գնահատել է Մարկի անձական աճը, սակայն դատարանին խնդրել է իր ամուսնուն սպանողին երբեք ազատ չարձակել։ Նկարչուհին կարծում է, որ հանցագործը խլել է իր սերը, ինչպես նաեւ մյուս մարդկանց զրկել է ոգեշնչման հնարավորությունից, որը տալիս էր Ջոնը։

Մարկ Չեմպենը «The Beatles» խմբի նախկին անդամ Ջոն Լենոնին սպանել է 1980թ.-ի դեկտեմբերի 8-ին Մենհեթենում։ Չեմպենը նշում է, որ հանցագործության շարժառիթ է դարձել հայտնի դառնալու ցանկությունը։ Ձերբակալումից հետո Չեմպենին ցմահ ազատազրկման են դատապարտել 20 տարուց ոչ վաղ վաղաժամկետ ազատ արձակման իրավունքով։ Այդ ժամանակվանից ի վեր նա վաղաժամկետ ազատ արձակվելու փորձեր է ձեռնարկել, բայց յուրաքանչյուր անգամ՝ անհաջող։

Убиецот на Џон Ленон ѝ се извини на Јоко Оно – МИА

Leave A Reply

Your email address will not be published.