Ֆլիկ. Շատ հուզիչ էր Տիագոյին հրաժեշտ տալը
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի՝ «Լիվերպուլ» տեղափոխության մասին:
«Տիագոն հրաշալի ֆուտբոլիստ է: Մենք ցանկանում էինք շարունակել աշխատանքը նրա հետ, սակայն նա այլ մարտահրավեր է ցանկանում գտնել կյանքում:
Կարող եմ միայն շնորհավորել «Լիվերպուլին», քանի որ նրանք շատ հզոր ֆուտբոլիստ են ձեռք բերում: Շատ հուզիչ էր Տիագոյին հրաժեշտ տալը»,- Ֆլիկի խոսքը փոխանցում է Bild-ը:
Անգլիական ակումբը Տիագո Ալկանտարայի տեղափոխության դիմաց կվճարի 30 միլիոն եվրո:
Իսպանացի ֆուտբոլիստը «Բավարիա» էր տեղափոխվել 2013 թվականին կատալոնական «Բարսելոնայից»:
2019/20 մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։