Այսօր Գրագիտության միջազգային օրն է

0

Գրագիտության միջազգային օրը ՄԱԿ-ի համակարգում նշվող միջազգային օրերից է:

Այն հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1966 թ.` 1965-ի սեպտեմբերին Թեհրանում անցկացված «Անգրագիտության վերացման հարցով կրթության նախարարների համաշխարհային համաժողովի» առաջարկությամբ` հիշեցնելու համար գրագիտության կարեւորությունը մարդկանց եւ հասարակության կյանքում եւ դրա տարածման ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Տոնակատարության ամսաթիվը,սեպտեմբերի 8-ը, այս համաժողովի հանդիսավոր բացման օրն է:

Օրվա հիմնական նպատակն է ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը` տարածելու համար գրագիտությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնական ոլորտներից մեկն է` որպես առանձին անձանց, համայնքների եւ միավորումների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման գործիք:

Leave A Reply

Your email address will not be published.