Հավերցը բուժզննում է անցել «Չելսիում»

0

Գերմանական «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն:

Bild-ի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնում բուժզննում է անցել «Չելսիի» համար: Տրանսֆերի համար ակումբներին մնացել է միայն կարգավորել փաստաթղթային հարցերը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Չելսին» Հավերցի համար առաջարկել է 80 միլիոն եվրո՝ գումարած 20 միլիոն բոնուսներ:

Գերմանացի կիսապաշտպանը 2016 թվականից է հանդես գալիս «Բայերի» գլխավոր թիմում: 2018-ից նա նաև Գերմանիայի ազգային հավաքականի անդամ է:

Leave A Reply

Your email address will not be published.