Դաշնակահար Եվա Գեւորգյանը Գրան պրի եւ հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում
Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության եւ արտիստիզմի վերաբերյալ։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին եւ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաեւ նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։
![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/118588450_1231876750508400_6698673190046235797_n.jpg?_nc_cat=107&_nc_sid=b96e70&_nc_ohc=ms5e0xn89XAAX-6S-km&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=6b17e6b3155c3366327af356844fb36b&oe=5F6F82EF)
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին եւ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաեւ նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։
Եվա Գեւորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է եւ կանցկացվի 2021 թվականին։
![No description available.](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/118581479_997634364029402_2906669807603776314_n.jpg?_nc_cat=102&_nc_sid=b96e70&_nc_ohc=QTbnxBbXyaAAX909Qun&_nc_oc=AQnWeJ8GR9bnanSGttwZ0DdKVfuht4C9kBK-pKa7pFqEFwOM4aIn8S5N_MfGNWWffGE&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=0447f0fae3cc6e0c3a52b399cef8a15c&oe=5F6E5F19)