«Բարսելոնայում» արտոնյալներ չեն լինելու. Ո՞րն է եղել Մեսիի որոշման իրական պատճառը

0

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի՝ ակումբից հեռանալու որոշում ընդունելու պատճառն ամենևին ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրները չեն, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օգոստոսի 20-ին «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդիպում է ունեցել Լիոնել Մեսիի հետ: Հանդիպման ընթացքում Կումանն արգենտինացի ֆուտբոլիստի հետ քննարկել է ակումբի զարգացման իր տեսլականը և նշել, որ «Բարսելոնայում» այլևս արտոնյալ ֆուտբոլիստներ չեն լինելու, որոնք կարողանալու են ազդել մարզիչների որոշումների և իրականացվելիք տրանսֆերների վրա:

Լիոնել Մեսին չափազանց ծանր է ընդունել 57-ամյա Կումանի դիրքորոշումը, քանի որ հասկացել է, որ հոլանդացի մասնագետի խոսքերն ուղղված են հենց իրեն:

Նշվում է, որ Կումանի հետ հանդիպման ավարտից հետո Մեսին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին տեղեկացրել է ակումբից հեռանալու որոշում ընդունելու մասին, իսկ արդեն օգոստոսի 25-ին Մեսին այդ որոշման մասին տեղյակ է պահել ակումբի ղեկավարությանը:

Leave A Reply

Your email address will not be published.