«BTS»-ի նոր տեսահոլովակը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 32 մլն դիտում է ունեցել

0

Հարավկորեկան «BTS» խմբի նոր երգը, որը նկարահանվել է անգլալեզու «Dynamite» երգի  հիման վրա, մի քանի ժամվա ընթացքում YouTube-ում ավելի քան 32 մլն դիտում է ունեցել եւ ավելի քան 3,8 մլն լայք։

Հոլովակում խմբի մասնակիցները պարում են տարեր վայրերում՝ ննջասենյակ, երաժշտական խանութ, նախքան հավաքվելն ու հղկված խորեոգրաֆիան ցուցադրելը։

Forbes-ը նշում է, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքը բնույթով հիշեցնում է այնպիսի հաջողակ կոմպոզիցիաներ, ինչպիսիք են Ջասթին Թիմբերլեյքի «Can’t Stop the Feeling» (2016թ.) եւ Քեթի Փերիի «California» (2010թ.) երգերը։ «Dynamite»-ը եւս դիոսկոյի էլեմենտներ ունի, իսկ վոկալիստները երբեմն այսպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, սակայն այսպես նույնիսկ ավելի ուրախ է։

Այս երգի թողարկման մասին K-pop խումբը հայտնել է հուլիսի վերջին։ Մասնակիցները նշել էին, որ այն ներառված կլինի իրենց նոր սկավառակում, որի թոսղարկումը տեղի կունենա այս տարվա ավարտին։

Leave A Reply

Your email address will not be published.