Եվրոպայի լիգայի եզրափակիչ. «Սևիլիա» — «Ինտեր». Բուքմեյքերների կարծիքը

0

Գերմանիայի Քյոլն քաղաքի «Ռայն-Էներգի» ստադիոնում օգոստոսի 21-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումն իսպանական «Սևիլիայի» և Միլանի «Ինտերի» մասնակցությամբ:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.20 գործակիցը: Հանդիպման հիմնական ժամանակում ոչ ոքին ստացել է 3.40, «Սևիլիայի» հաղթանակը՝ 3.20 գործակիցը:

Հանդիպմանը երկու թիմերն էլ մոտենում են կորուստներով: Վնասվածքի պատճառով «Սևիլիայի» կազմից կբացակայի ֆրանսիացի պաշտպան Սեբաստիեն Կորչիան, իսկ «Սևիլիայի» կազմից՝ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը և նիգերիացի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Leave A Reply

Your email address will not be published.