Նվազագույն շպար. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայցնելով իր բնական կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին, որը հիանալի կազմվածք ունի, ջինսե շորտ էր կրում եւ մուգ գույնի բիկինի։ Աստղիկն արձակել էր մազերն ու խոշոր արեւային ակնոց էր կրում։ «Առավոտյան սուրճ լողափի մոտ։ Բարի լույս, գեղեցիկ մարդիկ, լավ օր եմ մաղթում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։