«Գեղեցիկ զույգ». Մարջան Ավետիսյանն՝ ամուսնու հետ
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանությունների հատվածում Մարջան Ավետիսյանը մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «սեր», «ընտանիք»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել զույգին. «Գեղեցիկ զույգ»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում տաղանդավոր դերասանուհին սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Մարջան Ավետսիյանն արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով. «Ներդաշնակություն, գեղեցկություն, հմայք, կանացիություն։ Ինչ լավ եք, սիրելի Մարջան»։