Տեր Շտեգենը վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի 2 ամիս

0

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը օգոստոսի 18-ին վիրահատության է ենթարկվել: Այս մասին 28-ամյա դարպասապահը գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Ծնկի վիրահատությունից ապաքինվելու համար Տեր Շտեգենից կպահանջվի շուրջ 2 ամիս:

Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում, որում «Բարսելոնան» պարտություն էր կրել 2:8 հաշվով:

Leave A Reply

Your email address will not be published.