Նատալյա Օրեյրոն ամուսնու հետ բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Նատալյա Օրեյրոն, որն, ի դեպ, շուտով Ռուսաստանի քաղաքացի կդառնա, երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է ամուսնու՝ Ռիկարդո Մոլոյի լուսանկարը։ 43-ամյա դերասանուհին սոցիալական ցանցերում հազվադեպ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, սակայն ամուսնու ծննդյան օրվա առիթով բացառություն է արել։
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղը սիրելիի հետ, որը նշում է 63-ամյակը, մի քանի սելֆի է հրապարակել։ «Շնորհավոր իմ սիրելի մարդու ծննդյան օրը»,- լուսանկարը մակագրել է Օրեյրոն։
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղը սիրելիի հետ, որը նշում է 63-ամյակը, մի քանի սելֆի է հրապարակել։ «Շնորհավոր իմ սիրելի մարդու ծննդյան օրը»,- լուսանկարը մակագրել է Օրեյրոն։
Այդ ժամանակվանից ի վեր զույգը միասին է ապրում։ 2012թ.-ի հունվարին Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում ծնվել է նրանց որդին՝ Մերլինը։ Ռիկարդոն «Divididos» ռոք խմբի առաջնորդն է։ Զույգն այս տարվա ավարտին պատրաստվում է տոնել ամուսնության 19-ամյակը։