Կումանը մտադիր է հրաժարվել 8 ֆուտբոլիստի ծառայություններից

0

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանը, որը համաձայնվել է զբաղեցնել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, մտադիր է լուրջ փոփոխություններ իրականացնել Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում, տեղեկացնում է Sport.es-ը:

57-ամյա Կումանը չի ցանկանում աշխատել Ժունիոր Ֆիրպոյի, Ժորդի Ալբայի, Սամուել Ումտիտիի, Իվան Ռակիտիչի, Սերխիո Բուսկետսի, Արտուրո Վիդալի, Մարտին Բրեյթուեյթի և Ուսման Դեմբելեի հետ:

Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսելուց հետո կպահանջի ակումբի ղեկավարությունից ձեռք բերել հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Էնրիկե Սետիենի պաշտոնանկությունից հետո:

Ռոնալդ Կումանը Հոլանդիայի հավաքականը գլխավորում է 2018-ի փետրվարից: 1989-1995-ը նա հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ 1998-2000-ին ընդգրկված է եղել կատալոնացիների մարզչական շտաբում։

Leave A Reply

Your email address will not be published.