ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել 31-ամյա DJ Spicoli-ն

0

ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել 31-ամյա դիջեյ Քուին Քոուլմանը, որը հայտնի էր DJ Spicoli կեղծանվամբ, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքին։

Մտերիմները չեն բացահայտել երաժիշտի ու պրոդյուսերի մահվան պատճառները։ «Քուինը սիրող որդի էր, եղբայր ու ընկեր, կրքոտ դիջեյ ու լուսավոր ապագայով պրոդյուսեր»,- ասված է Քուինի մոր` թխամորթների մասին «BET» հեռուստաալիքի նախկին ղեկավարի Դեբրա Լիի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Սոցիալական ցանցերում Քոուլմանի ընկերներն ու գործընկերները պատմում են, որ օրերս նա առողջ էր ու աշխատում էր ստուդիայում։

Քուին Քոուլմենն ամուսնացած չէր, երեխաներ չուներ։

Leave A Reply

Your email address will not be published.