NBA. Դոնչիչի ռեկորդն ու փլեյ-օֆֆի մեկնարկը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ավարտից հետո մեկնարկել է փլեյ-օֆֆը: 1/8 եզրափակիչում հաղթանակով են մեկնարկել «Դենվերը», «Տորոնտոն», «Բոստոնը» և «Կլիպերսը»:
«Դալասի» սլովենացի պաշտպան Լուկա Դոնչիչը, 42 միավոր վաստակելով «Կլիպերսի» դեմ խաղում, սահմանել է տպավորիչ ռեկորդ: Նա NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստն է, որը փլեյ-օֆֆում նորամուտի խաղում հավաքում է 42 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, փլեյ-օֆֆ
«Դենվեր» – «Յուտա»՝ 135:125 (լրացուցիչ ժամանակում) (31:25, 28:27, 19:31, 37:32, 20:10)
«Տորոնտո» – «Բրուքլին»՝ 134:110 (37:20, 36:31, 22:35, 39:24)
«Բոստոն» – «Ֆիլադելֆիա»՝ 109:101 (25:26, 30:23, 20:30, 34:22)
«Կլիպերս» – «Դալաս»՝ 118:110 (34:38, 32:31, 21:13, 31:28)