«Վալյան խնդրել է, որ անձամբ իր աճյունափոշին շաղ տամ Տեներիֆեի վրա». Լեգկոստուպովայի ամուսինը հյուրընկալվել է Մալախովի հաղորդմանը

0

Վալենտինա Լեգկոստուպովայի մահվանից չորս օր անց նրա երրորդ ամուսինը՝ Յուրի Ֆիրսովը, մասնակցել է Անդրեյ Մալախովի շոուին։ Նա խոսել է հանգուցյալ արտիստի վերջին ցանկության մասին։

Օգոստոսի 14-ին կյանքից հեռացած Լեգկոստուպովայի ամուսինը չի կարողում գտնել իր տեղը։ Յուրի Ֆիրսովն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել կնոջ մահվանից հետո։ «Ես հիմա ինձ մեղավոր եմ զգում։ Վալյան շատ քիչ է խմել։ Ինձ եմ մեղադրում, որ չկարողացա պաշտպանել կնոջս։ Ներեցեք բոլորդ»,- «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում ասել է նա։

Նա խոսել է Վալենտինա Լեգկոստուխովայի վերջին ցանկության մասին. «Վալյան խնդրել է, որ անձամբ իր աճյունափոշին զբոսանավից շաղ տամ Տեներիֆեի վրա։ Երդվում եմ։ Նա ամբողջ ընթացքում ինձ դա է ասել՝ մեր առաջին հանդիպումներից սկսած։ Նա սարսափելի ցավեր ուներ, այդ պատճառով խնդրել է մահվանից հետո այրել իրեն։ Մարդ երբեմն նման բաներ է ասում՝ ոչինչ չհասկանալով։ Չէ՞ որ մեզանից ոչ ոք անմահ չէ»,- արցունքներն աչքերին՝ ասել է 57-ամյա Ֆիրսովը։

Մի քանի տարի առաջ Լեգկոստուպովան ապրել է Տեներիֆեում, ուր սեփական վիլան ուներ։ Դրախտային այս անկյունը թանկ էր նրա համար։ Վերջերս արտիստը վաճառել է արտասահմանյան անշարժ գույքը եւ տեղափոխվել Մոսկվա։ Ամուսնու խոսքով՝ կինը շատ էր կարոտում գեղատեսիլ կղզին։

Leave A Reply

Your email address will not be published.