43 հազար դոլար մեկ գիշերվա համար. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանգստյան օրերը երեխաների հետ անցկացրել են Կոլորադոյի ռանչոյում

0

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեթսը շարունակում են աշխատել հարաբերությունների վրա։ Զույգն օրերս էր վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից, իսկ այժմ հանգստյան օրերին Կոլորադո է մեկնել։

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ աստղերին վարձույթով հանձնել են 43 հազար դոլար արժողությամբ ռանչո. խոսքը մի գիշերվա մասին է։ Թվում է՝ ընտանեկան միավորումը Քարդաշյան-Ուեսթ ընտանիքից լուրջ գումար է արժեցել։

Ի դեպ, հանգստյան օրերից հետո Քանյեն ու Քիմը երեխաների հետ արդեն մեկնել են ռեփերի՝ Վայոմինգում գտնվող ռանչո։ Այնպես որ, թվում է՝ աստղային զույգը կարողացել է ընդհանուր լեզու գտնել։

Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ Քանյեն աշխարհին հայտնեց բաժանվելու ու անձնական այլ խնդիրների մասին։ Ավելի ուշ ռեփերը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քիմից։ Ի պատասխան նրա կինը երկրպագուներին հիշեցրել է ռեփերի երկբեւեռ խանգարման մասին։ Իսկ վերջերս Ուեսթը վերջապես լքել է Վայոմինգում գտնվող ռանչոն, ուր ընտանիքից հեռու պատրաստում էր նախագահական արշավը։

Leave A Reply

Your email address will not be published.