Մահացել է «Հունձքի օրեր» ֆիլմի դերասանուհին
58 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Լինդա Մանցը, հայտնում է USAToday-ը։ Դերասանուհին կյանքից հեռացել է թոքերի քաղցկեղի եւ պնեւմոնիայի դեմ պայքարից հետո։
Լինդա Մանցը կինոյում առաջին անգամ հանդես է եկել 1987թ.-ին Թերենս Մալինի «Հունձքի օրեր» ֆիլմում։ Այդ ժամանակ նա 15 տարեկան է եկել։ Բացի այդ՝ դերասանուհին նկարահանվել է «Թափառականներ» ֆիլմերում, Դենիս Հոփերի «Որոտ պարզ երկնքից» ֆիլմում, ինչպես նաեւ Դեւիդ Ֆինեչերի «Խաղ» ժապավենում էպիզոդիկ դեր կատարել։
Դերասանուհու հիշատակը սոցիալական ցանցերում հարգել են Խլոյա Սեւինին եւ Նատաշա Լիոնին։