«Չեմ կարողանում աչքս կտրել». Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով
Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար հրապարակել է իր միկրոբլոգում։
Կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով բիկինի է կրում։ Լողազգեստն ընդգծում է երկու երեխաների գեղեցկուհի մայրիկի հիանալի կազմվածքը։ Օլյան արձակել է մազերն ու բնական շպարով է։ Հետեւորդները հիացել են դերասանուհու կերպարով ու նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել. «Չեմ կարողանում աչքս կտրել», «գժելու գեղեցկություն», «ռումբ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ, պուտավոր զգեստ էր կրում։ Օլյան երկարաճիտներ էր ընտրել ու հավաքել մազերը։ Արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ես շնչում եմ, նշանակում է՝ սիրում եմ։ Ես սիրում եմ եւ նշանակում է՝ ապրում եմ»,- հրապարակումը մակագրել էր նա։