Յուլիան Նագելսմանը յուրահատուկ նվաճման է հասել

0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում գերմանական «Լայպցիգը» հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը, որի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ: Յուլիան Նագելսմանը 33 տարեկան է:

Նագելսմանը «Լայպցիգի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի ամառվանից:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լայպցիգի» մրցակիցը կլինի ֆրանսիական ՊՍԺ-ն:

Leave A Reply

Your email address will not be published.