Մահացել է աշխարհի ամենատարեց մուլտիմիլիարդատերերից մեկը՝ Սամներ Ռեդսթոունը
Մահացել է աշխարհի ամենատարեց մուլտիմիլիարդատերերից մեկը՝ Սամներ Ռեդսթոունը: Նա 97 տարեկան էր, հաղորդում է CNBC-ը:
Ռեդսթոունը, ով հաճախ կատակում էր, որ հավերժ կապրի, մահացել է երեքշաբթի օրը: Այս մասին հայտնել է նրան պատկանող National Amusements ընկերությունը:
Մեդիամագնատի մահվան պատճառը հայտնի չէ:
Սամներ Ռեդսթոունը հայտնի է նրանով, որ կինոթատրոնների ընտանեկան ցանցը վերածել է հսկայական կայսրության, ներառյալ CBS-ը եւ Viacom-ը:
2019-ի նոյեմբերին նրա կարողությունը գնահատվել է 3,9 մլրդ դոլար: Այս տարվա մայիսին նրա կարողությունը գնահատվել է 3 մլրդ դոլար: