Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մրցանակակիրները
Երևանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: 7 քաշային կարգերում հանդես են եկել 65 ըմբիշներ, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանը 67 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվել է Շանթ Խաչատրյանին: Փետրվարին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հովհաննիսյանը հանդես էր եկել 63 կգ քաշային կարգում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ամփոփել է առաջնությունը:
«Հայաստանի առաջնությունն անցկացրինք պանդեմիայի պայմաններում: Մասնակցում էր շուրջ 65 մարզիկ: Մրցակցություն կար, սակայն մասնակիցների քանակը մտահոգիչ է: Առաջնության հիմնական նպատակը, իհարկե, հավաքական ձևավորելն էր, որը հավաքների կմասնակցի և կնախապատրաստվի դեկտեմբերին կայանալիք ԱԱ-ին, եթե այն չչեղարկեն: Մի քանի օր անց հավաք կսկսենք Ծաղկաձորում: Կտեսնենք, թե պանդեմիայով պայմանավորված, որ մրցաշարերին կկարողանանք մասնակցել: Բարդ իրավիճակ է: Եթե վարակը նահանջի, 2021 թվականը կսկսենք մեր նախկին գրաֆիկով, այսինքն՝ գարնանը Հայաստանի առաջնություն, այնուհետև հավաքներ, մրցաշարեր ԵԱ, ԱԱ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մրցանակակիրները
55 կգ
1. Գառնիկ Հովհաննիսյան
2. Վարազդատ Գևորգյան
3. Ռոբերտ Կարապետյան
3. Սուրեն Աղաջանյան
60 կգ
1. Դավիթ Ջոթյան
2. Վլադիմիր Հարոյան
3. Արման Վարդանյան
3. Վարուժան Անտոնյան
63 կգ
1. Հայկ Ասատրյան
2. Կարեն Պողոսյան
3. Սամվել Աղաջանյան
3. Արթուր Բարբարյան
67 կգ
1. Շանթ Խաչատրյան
2. Սահակ Հովհաննսիյան
3. Վարազդատ Մինասյան
3. Արմեն Եգանյան
72 կգ
1. Աշոտ Կիրակոսյան
2. Սարգիս Թադևոսյան
3. Դատիկո Նազարյան
77 կգ
1. Սամվել Գրիգորյան
2. Վահե Պողոսյան
3. Վալոդյա Առաքելյան
82 կգ
1. Կարեն Խաչատրյան
2. Ռաֆիկ Միխեև
3. Արտյոմ Հովակիմյան