Գիտնականները նշել են այն հազվագյուտ տարրը, որը քաղցկեղ է բուժում

0

Զինվելով պրոտոնային ճառագայթներով եւ լազերներով` ֆիզիկոսներն առաջին անգամ բացահայտել են Երկրի վրա ամենահազվադեպ բնական տարրի` աստատի կարեւոր գաղտնիքներից մեկը:

Աստատը ձեւավորվում է քայքայվող ուրանից եւ թորիումից, իսկ դրա ամենակայուն տարբերակը կամ աստատ-210 կոչվող իզոտոպն ընդամենը 8.1 ժամ կիսափլուզման ժամանակ ունի:

Մինչեւ վերջերս հետազոտողներին չէր հաջողվել բավարար քանակությամբ աստատ հավաքել` փորձարկելու համար, թե ինչպես է այն փոխազդում էլեկտրոնների հետ: Ընդ որում, դրա ռադիոակտիվ իզոտոպներից մեկը` աստատ-211-ը, կարող է օգտակար լինել քաղցկեղի բուժման գործում: Սակայն մինչեւ վերջերս գիտնականները դրանում վստահ չէին, գրում է Popular Mechanics-ը:

Աստատի ուսումնասիրման նախագիծն իրականացվել է CERN Էլեմենտար մասնիկների ֆիզիկայի հետազոտման առաջատար եվրոպական կենտրոնի ISOLDE լաբորատորիայում: Փորձարկումների ընթացքում հետազոտողները պրոտոններն արձակել են թորիումի ատոմներից կազմված թիրախի` 90 պրոտոն ունեցող անկայուն տարրի վրա: Արդյունքում նոր ատոմների փոքր թիվ է հայտնվել, այդ թվում` աստատ-211-ի ատոմները:

Աստատ 211-ն առանձնացնելով մնացած ատոմներից` գիտնականները անընդհատ քայքայվող ռադիոակտիվ նյութի բավականին մեծ պաշար են ստացել, այն լազերների կիրառմամվ հետագա փորձարկումներ մեջ օգտագործելու համար, որոնց լույսը կարող է խոցել ատոմի էլեկտրոնները:

Աստատ-211-ը քայքայվելիս ալֆա մասնիկներ է բաց թողնում, որոնք կազմված են պրոտոններից եւ նեյտրոններից, որոնք կարող են սպանել քաղցկեղի բջիջները: Սակայն քաղցկեղի թերապիայի մեջ աստատի ռադիոակտիվ աղերի օգտագործման տեխնոլոգիա մշակելու համար պետք է հասկանալ, թե ինչպես է այս տարրը բացասական իոններ ստեղծում: Քանի որ աստատն էլեկտրոնները որսում է օրգանիզմի առողջ բջիջներից, այն դրանք վերածում է բացասական իոնների, որոնք կարող են վնասել առողջ բջիջները: Հետազոտողներին անհրաժեշտ է ճշգրիտ պատկերացում կազմել այս գործընթացի մասին` բուժման անվտանգ մեթոդներ մշակելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.