Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ազատազրկում է սպառնում

0

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթը, մեղադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելիս ստորագրությունների կեղծման համար, հայտնում է Vanity Fair-ը՝ նշելով, որ նրան մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում։

Ու թեեւ առայժմ Քանյեի կամ նրա թիմի դեմ խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանք չի առաջադրել, պարբերականը վկայակոչում է New York Times-ի հետաքննությունը, որի համաձայն՝ մի քանի հանրապետականից կազմված խումբն Ուեսթին օգնում է ձայներ հավաքել։ Նրանց շարքում են Մարկ Ջեյքոբին, որի Let The Voters Decide ընկերությունը Ուեսթի համար կասկածելի միջոցներով ստորագրություններ է հավաքել Օհայոյում, Արեւմտլյան Վիրջինիայում եւ Արկանզասում։

Ջեյքոբին արդեն իսկ ձերբակալված եղել է 2008թ.-ի ընտրական արշավի ընթացքում խարդախության մեղադրանքով եւ ընդունել է իր մեղքը։

Ի դեպ, 2016թ.-ին նախագահական ընտրությունների ընթացքում Ուեսթն աջակցել է Թրամփին, նա մի քանի անգամ հանդիպել է նախագահին եւ հաճախ է «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» գրությամբ գլխարկ կրել։ Սակայն հուլիսին ռեփերը հայտարարել է, որ «հանում է կարմիր գլխարկը», առաջադրում է իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում եւ այլեւս չի աջակցում Թրամփին, որը սակայն, հույս էր հայտնել, որ ռեփերն ընտրություններին կաջակցի իրեն։

Leave A Reply

Your email address will not be published.