«Բավարիայի» առանցքային խաղացողները պատրաստ կլինեն «Բարսելոնայի» դեմ խաղին
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգն ու ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը կհասցնեն վերականգնվել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղին, հաղորդում է Marca-ն:
Բոատենգը վնասվածք էր ստացել Լոնդոնի «Չելսիի» հետ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (4:1) և այժմ մարզվում է անհատական ծրագրով: Կոմանը մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել «Չելսիի» դեմ խաղը, բայց արդեն վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում:
«Բարսելոնան» ու «Բավարիա» կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն օգոստոսի 14-ին Լիսաբոնում: