73-ամյա Առնոլդ Շվարցնեգերն առաջին անգամ պապիկ է դարձել

0

Հոլիվուդյան դերասան, Կալիդոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի դուստրը՝ Քեթրինը, լույս աշխարհ է բերել առաջնեկին, որի հայրը «Վրիժառուները», «Գալակտիկայի պահապանները» ֆիլմերից հայտնի դերասան Քրսի Պրատն է։ Տեղեկությունը հաստատել է Քեթրինի 26-ամյա եղբայրը՝ Պատրիկը, գրում է Super-ը։

Փոքրիկը Քեթրինի (նա դեկտեմբերին 31 տարեկան կդառնա) առաջին երեխան է, իսկ Քրիսն արդեն մեխացնում է որդուն՝ Ջեքին։

Հայտնի դերասանի ընտանիքում սպասվող համալրման մասին տեղեկությունները լրատվամիջոցներում տարածվել են դեռ գարնանը, իսկ ավելի ուշ պապարացիները Քեթրինին նկարել են զբոսանքի ընթացքում հագուստով, որը չէր թաքցնում փոխված կազմվածքը։ Առնոլդը մի քանի անգամ հայտարարել է, որ երազում է պապիկ դառնալ, սակայն մտադիր չէ շտապեցնել հինգ երեխաներից ոչ մեկին։

Фото: Getty


Leave A Reply

Your email address will not be published.