«Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս». Բեն Ավետիսյանի ու սիրելիի ջերմ լուսանկարը
Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ սիրելիի՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։
![](https://style.news.am/static/news/b/2020/08/72757.jpg)
Զույգն, ի դեպ, օրերս է նշանադրվել։ «Այսօր եւս մեկ տոն է մեզ համար։ Իմ եւ Բենի 4 տարին է, ինչ միասին ենք։ Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս: Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է ցանկացած իրավիճակում եւ միշտ ինձ ճիշտ ճանապարհին է ուղեկցում: Սիրեք եւ եղեք սիրված: Սիրում եմ քեզ»,- ջերմ լուսանկարը մակագրել է նա։
![](https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/117199769_746413485933809_1797676842585977677_n.jpg?_nc_cat=104&_nc_sid=b96e70&_nc_ohc=1G3e8pwaHuEAX-bDuaj&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=874b1002667052703a9855d939a049cf&oe=5F52C062)
Ավելի վաղ Բեն Ավետիսյանն իր Instagram-ում նշանադրության արարողությունից տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ «Բարով եկար, նշանված կյանք: Կարող եք շնորհավորել ընկերներ, կայացավ մեզ համար ամենակարևոր օրերից մեկը: Ուրախ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ ընկերներին, շնորհակալ եմ բոլորիցդ բարի ու լավ մաղթանքների համար»։