Պլյուս չափի մերկ մոդել Էշլի Գրեմն ու նրա «մարտական վերքերը»

0

Որդու՝ Իսահակի լույս աշխարհ գալուց հետո 32-ամյա Էշլի Գրեմը երկար ժամանակով չի անհետացել ասմագերի էջերից. պլյուս չափի մոդելի ամուսինը հաճախ է ֆոտոշարք կազմակերպում կնոջ համար։ «Elle»-ի թարմ թվային թողարկման մեջ ներգրավված են բոլորը. խոսքը լուսանկարների մասին է, որոնք Էրվինի կողմից արվել են Նեբրասկայի ընտանեկան ֆերմայում, ուր զույգն անցկացրել է կարանտինը։ Քրիստեն Բելի հետ զրույցում Էշլին խոսել է բոդիպոզիտիվի, իր մարմինն ընդունելու եւ փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել ծննդաբերությունից հետո։

«Նայելով իմ նոր զոլերին եւ մյուս բոլոր արտաքին փոփոխություններին՝ կարծում եմ, որ կանանց բնորոշ են սուպերհերոսների գծեր։ Մեր մարմինները ստեղծվել են՝ կյանք տալու համար։ Ծննդաբերելը հիանալի է, բայց ես դա հասակացա, երբ մայր դարձա։

Նախքան հղիությունն, իհարկե, հավատում էի, կանայք իրենց կարող են դուր գալ կազմվածքի ցանկացած փոփոխության դեպքում։ Սակայն հղիությունից հետո ստիպված էի վերաիմաստավորել վերաբերմունքն իմ նկատմամբ։ Ես սկսեցի արագորեն քաշ հավաքել։ Իսկ որովայնի հատվածում զոլերը նախ սարսափեցրին ինձ, բաց երբ Իսահակը լույս աշխարհ եկավ, ես հասկացա, որ զոլերը ոչ միայն իմ մարտական վերքերն են, այլեւ իմ կտրուկ փոփոխությունը»,- հարցազրույցում ասել է Գրեմը։

Leave A Reply

Your email address will not be published.