Խամես Ռոդրիգեսի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է ՊՍԺ-ին
Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:
Le10Sport-ի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը Խամես Ռոդրիգեսի ծառայություններն առաջարկել է ֆրանսիական ՊՍԺ-ին: Փարիզյան ակումբը դեռ չի պատասխանել Մենդեշին:
Կոլումբացի կիսապաշտպանի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է Խամես Ռոդրիգեսի վաճառքից ստանալ առնվազն 35 միլիոն եվրո:
Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Արսենալը», «Էվերտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վուլվերհեմփթոնը»: