Ամենաչսիրած թրենդը, սրտի «կարգավիճակն» ու «Բա չե՞ս ուզում ամուսնանալ» հարցի պատասխանը. 20 փաստ Ժաննա Վելիցյանի մասին
Հումորային, երբեմն էլ զարմանալի եւ անսպասելի՝ այսպիսի բացահայտումներով է լի NEWS.am STYLE-ի՝ «20 փաստ հայտնիների մասին» բլից խորագիրը, որի այսօրվա հերոսուհին դերասանուհի Ժաննա Վելիցյանն է: Նա բացահայտել է իր չսիրած թրենդը, սրտի «կարգավիճակը», ֆոբիաներն ու իր մասին շատ տարբեր այլ փաստեր…
Առավոտդ սկսվում է…
Մեկ բաժակ մաքուր ջրով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Չկա նման բան:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Սնկով պատրաստված ցանկացած բան:
Հասակդ ու քաշդ:
Քաշս՝ մոտ 50 կգ, հասակս`1.68 սմ:
Շոու—բիզնեսում ամենամոտ ընկերներդ:
Չեմ սիրում այդ բառակապակցությունը (ժպտում է):
Ամենանորաձեւ հայտնի հայուհիներն` ըստ քեզ:
Չգիտեմ… ոչ ոք չեկավ մտքիս:
Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:
Ժանուկ, Ժան, Ժանուլյա, Ժաննետա, Ժնե, անգամ Ժորժետա, բայց, թե ինչու՝ չգիտեմ (ծիծաղում է):
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Սարսափում եմ օձերից:
Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:
Փումփուլիկով հողաթափերը:
Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:
Երկուսն էլ:
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
«Կյանքը հիասքանչ է»/Life is beautiful(1997):
Քո ականջակալներում հաճախ հնչում է…
Led Zeppelin, Queen, Jackson, Bath Hart, The Beatles, Pink Floyd, Մեսչյան, Կոմիտաս, Project LA, ու այսպես անվերջ: Հա, մոռացա՝ նաեւ Սպիտակցի Հայկո եւ Թաթուլ (ծիծաղում է):
Ի՞նչն ես ամենից համեղ պատրաստում:
Մաման ասաց՝ «Ֆունչոզա»:
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:
Հեռախոս, պայուսակ, բանալի:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Գուցե, չի բնորոշում, բայց երկնագույն:
Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
15 տարեկանում, ընկերուհուս:
Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:
Ընկերներիցս մեկի… Իրեն խելոք չէր պահել (ծիծաղում է):
Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:
Այս տարի՝ իմ ծննդյան օրը` մայիսի 20-ին, ծնվեց ընկերուհուս դուստրը:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Որ ամուսնացած եմ եւ երեխայի եմ սպասում:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
«Բա չե՞ս ուզում ամուսնանաս»: Չէ՛, չեմ ուզում: