Դուբլինում ապամոնտաժել են հին եգիպտական ստրկուհիների արձանները
Դուբլինում ապամոնտաժել են հին եգիպտական ստրկուհիների արձանները աշխարհում ռասայական հավարության համար չդադարող ցույցերի ֆոնին, հաղորդում է Irish Independent-ը:
Շելբուրն հյուրանոցը որոշել է ապահովագրվել ու ինքնակամ ապամոնտաժել է հին եգիպտական ստրկուհի աղախինների արձանները:
Դրանք զարդարում էին հյուրանոցի մուտքը 1867 թվականից:
Բացի էսթետիկ ֆունկցիաներից՝ արձանները նաեւ այլ նշանակություն ունեին. բրոնզե գեղեցկուհիներն իրենց ձեռքում պահում էին փողոցային լապտերները:
Հաղորդվում է, որ քաղաքապետարանը ստուգումներ է սկել: Արձանի ոչնչացման համար խոշոր տուգանք է սպառնում: