Բնական ու գեղեցիկ. Լուսինե Թովմասյանն՝ առանց շպարի
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երկու երեխաների հմայիչ մայրիկը պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինե Թովմասյանն առանց շպարի է, ցույց է տվել բնական գեղեցկությունը։ «Ողջույն»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն ուլտրակարճ զգեստ էր կրում, բարձրակրունկներ։ Նա արձակել էր վարսերը, նախընտրել ընդգծված շպար։ Լուսինե Թովմասյանի կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Զգեստի հեղինակը դիզայներ Վահան Խաչատրյանն էր, ինչի մասին Լուսինեն հիշատակել էր հրապարակմանը կից գրառման մեջ․ «Ես սիրահարվել եմ այս զգեստին», — գրել էր նա։ Հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Անթերի», «Հիասքանչ է», «Շատ գեղեցիկ»։