Ծիծաղը կարելի է օգտագործել մարդու կենսաչափական նույնականացման համար
Գիտնականների փորձարկումները ցույց են տալիս, որ մարդիկ կարող են ճանաչել միմյանց ծիծաղից, ուստի հետազոտողները մտածել են ծիծաղի հիման վրա կենսաչափական նույնականացման համակարգ ստեղծելու մասին: Ինչպես գրում է International Journal of Biometrics պարբերականը, ծիծաղը կարող է ամենաանվտանգ գաղտնաբառը դառնալ, քանի որ այն կեղծել գրեթե անհնար է:
Նիգերիայի Աքոկա քաղաքի Լագոսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ կարող են ճշգրիտ կերպով նույնականացնել իրենց ծանոթներին նրանց ծիծաղի եզակի հատկանիշներով: Ավելին, որոշ դեպքերում ծիծաղը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նույնականացում իրականացնել, քան ձայնը: Գիտնականները նշում են, որ որոշ մարդիկ ի վիճակի են որակապես ընդօրինակել ուրիշների ձայները, սակայն կեղծել ինչ-որ մեկի ծիծաղը շատ ավելի դժվար է, փոխանցում է Planet- today-ը։
«Հիմնվելով այս սկզբունքների վրա՝ մենք վիճակագրական վերլուծության ենք ենթարկվել տարբեր ձայնային հաճախականություններ, որոնք առկա են մարդու ծիծաղում: Այս կերպ դուք կարող եք անկրկնելի թվային ստորագրություններ ստեղծել ծիծաղի հիման վրա, որը եզակի է յուրաքանչյուր անհատի համար»,- նշում են հետազոտության հեղինակները:
Գիտնականների կողմից ստեղծված ծիծաղով մարդկանց ճանաչելու ալգորիթմի ճշգրտությունը 90 տոկոս է կազմել: Նման բարձր մակարդակը թույլ է տալիս ծիծաղով նույնականացումն օգտագործել կենսաչափական ճանաչման իրական համակարգերում: