Իսպանիայում կրիաները սկսել են ձվեր դնել Կոստա Բրավայի լողափերին

0

Իսպանիայի Միջերկրական ծովափի կենսաբազմազանության պահպանմամբ զբաղվող միանգամից մի քանի կազմակերպություն ծովային կրիաների ձվեր են հայտնաբերել Կոստա Բրավայից մինչեւ Ջիբրալթարի նեղուցի լողափերում, հայտնում է EuroPulse- ն:

Այս տարի համավարակի պատճառով ափերին հանգստացող զբոսաշրջիկների թիվը նվազել է: Գիտնականները կարծում են, որ հենց այդ պատճառով է, որ այս տարի դրանք սովորականից ավելի շատ են՝ մոտ 100 բույն քաղաքային լողափերին: Չնայած սովորաբար այդ նպատակների համար կենդանիները սակավամարդ վայրեր են ընտրում։

Մասնագետները հայտնաբերված բներն առանձնացնում են, որպեսզի զբոսաշրջիկները պատահաբար չկոտրեն ձվերը, իսկ հետո փոքրիկ կրիաներին օգնում են հասնել ծով։

Անհրաժեշտության դեպքում բույնները տեղափոխում են ափերից հեռու, որպեսզի դրանք չտանեն ջրի ալիքները: Կատալոնիայի ծովային ֆաունայի պահպանման հիմնադրամը եւ նմանատիպ այլ կազմակերպություններ ձվերի մի մասը տանում են ինկուբատորներ եւ բաց են թողնում արդեն դուրս եկած ձագերին:

Ծովային կրիաները գտնվում են Եվրամիության պաշտպանության ներքո, այդ թվում՝ վերջերս ընդունված ԵՄ կենսաբազմազանության ռազմավարության շրջանակներում։

Leave A Reply

Your email address will not be published.