«Գաղափարը մեկն է՝ ստանալ լավագույն կերպար եւ նոր աստղ». Հայաստանում կմեկնարկի Miss Singer Armenia նոր նախագիծը

0

Հայաստանում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է անցկացնել նոր հեռուստաշոու՝ Miss Singer Armenia, որը կհեռարձակվի 21 TV-ով եւ կբացահայտի մոդելային արտաքինով աչքի ընկող երգչուհիների: Նախագիծն իրականացվում է 21 TV-ի եւ «Միսս Երեւան» փրոդաքշընի համատեղ ջանքերով: Մրցույթին կարող են մասնակցել 15-30 տարեկան աղջիկները:

«Նախագծի նպատակն է գտնել Հայաստանի գեղեցկուհիներ, որոնք ունեն ոչ միայն գեղեցիկ մոդելային կազմվածք, այլեւ ձայնային եւ երաժշտական տվյալներ: Ֆորմատը հետեւյալն է՝ նախ մասնակիցները պետք է ընտրվեն քասթինգի միջոցով: Այնուհետեւ կընտրվի հիմնական կազմը, որոնց հետ էլ կսկսենք աշխատանքները»,-այսօր՝ հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց նախագծի համակարգող Արմինե Մուրադյանը:

Նրա խսքով՝ մրցույթին մասնակցելու համար աղջիկները պետք է ունենան հմայիչ արտաքին եւ գեղեցիկ ձայն:

«Սա լավագույն երգչուհու կամ երգի մրցույթ չէ: Մեծ աշխատնք է տարվելու թե´ երգի ասպարեզում, թե´ մոդելային: Ընտրված մասնակիցների հետ կաշխատենք մոտ 1 ամիս: Կսկենք բեմական կեցվածքի, դեֆիլեի եւ երաժշտական դասընթացները: Աղջիկները նախնական փուլում հանդես կգան հայտնի քավըրներով: Մրցույթի ընթացքում նրանց հետ կաշխատեն լավագույն ստուդիաները, նրանցով կզբաղվեն հայտնի դիզայներները: Գաղափարը մեկն է՝ ստանալ լավագույն կերպար եւ նոր աստղ»:

21 TV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի խոսքով՝ այս նախագիծն իր ձեւաչափով տարբերվելու է երաժշտական մյուս հայտնի մրցույթներից:

«Այն ֆորմատային առումով օրիգինալ է: Մենք գերնպատակ չենք դրել այս նախագծի ներքո հավաքել լավագույն վոկալիստներին, մեր խնդիրն է համատեղել մոդելային եւ վոկալային տվյալները: Հեռուստանախագծում կներկայանան 24 մասնակից: Մոտ երկու ամիս ընթացող հեռուստատարբերակում բոլորը կտեսնեն, թե ինչպես են աղջիկները դառնում ավելի փորձառու՝ անվախ ու ազատ հանդիսատեսի առաջ»,-նշեց պրոդյուսերը:

Մրցույթի մասնակիցներին կգնահատի պրոֆեսիոնալ կազմից բաղկացած ժյուրին, սակայն ըստ կազմակերպիչների՝ քվեարկությանը առցանց տարբերակով կարող է մասնակցել հեռուստադիտողը: Հաղթող մասնակիցը կարժանանա նոր երգի եւ տեսահոլովակի հնարավորության:


Leave A Reply

Your email address will not be published.