Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրության մասին լուրերը:
«Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է: Զարմանալի չէ, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայի առաջատար թիմերը:
Այնուամենայնիվ, Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ»,- Սերեսոյի խոսքը փոխանցում է Marca-ն:
Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Օբլակը մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 27 գոլ։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։