Լեմպարդ. Գարեջուր կխմեի Կլոպի հետ
Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի կատարած հայտարարությանը:
«Մեծ սիրով գարեջուր կխմեի Կլոպի հետ»,- հայտարարել էր Լեմպարդը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» հռչակվեց Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն: «Չելսին» 66 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը: