Կարիերան ավարտած Կասիլյասը Պորտուգալիայի չեմպիոնի մեդալ է ստացել
Պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ստացել է Պորտուգալիայի չեմպիոնության ոսկե մեդալը:
39-ամյա Կասիլյասը մեդալի լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:
«Խոսեր չեմ գտնում նկարագրելու համար այն, ինչ զգում եմ: Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, թիմակիցներիս այս մեդալի համար: Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար»,- գրել է Կասիլյասը:
Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալից» «Պորտու» էր տեղափոխվել 2015 թվականին: Ընթացիկ տարվա փետրվարին իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտարարեց կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին: