«Մեջս կուտակված էմոցիաներ՝ նեղվածություն կար…». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու 20 փաստ դերասանուհու մասին

0

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի (theeiconn) հետ: Ամառային կադրերը Լիան առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` պատասխանել մեր «20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:

Քո տարերքը

Տարերքս տիեզերքն է:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց սուրճի ու խնձորի:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Չեմ սիրում գառան ու ոչխարի մսով կերակուրներ:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 165 սմ, քաշս` 53 կգ:

Վատ սովորություններդ

Վատ սովորություններ, երեւի, չունեմ, որովհետեւ չեմ կարողանում որեւիցե մեկը մտաբերել:

Երբ բարկանում եսմիանգամից արտահայտվո՞ւմ եսթե՞ զսպում:

Սկզբում զսպում եմ, հետո` արտահայտվում, երբ զգում եմ, որ զսպվածությունս տեղին չէ:

Ինչպե՞ս ես սիրումերբ քեզ դիմում են:

Սիրում եմ, երբ ինձ դիմում են «Լիա ջան»:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Միայն օձերից եմ վախենում, ուրիշ ոչ մի բանից վախ չունեմ:

Քո ամենատարօրինակ սովորությունը:

Երեկոյան մինչեւ տունը կարգի չեմ բերում, ամեն ինչ մաքուր չի լինում, չեմ կարողանում քնել: Ու պարտադիր պիտի տվյալ օրվա հագածս հագուստը քնելուց առաջ լվանամ (ծիծաղում է):

Ուժեղ ու թույլ կողմերդ:

Ուժեղ կողմս չհանձնվելն է, թույլ կողմս` չափազանց բարի ու կամեցող լինելը:

Ֆիլմորը միշտ կարող ես նայել:

Երեւի` «Կրակոց ունայնության մեջ»/Shot Caller:

Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:

20 տարեկանիս:

Օրորը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Չկա նման օր:

Առաջին անգամե՞րբ ես սիրահարվել:

Եթե խոսքը սիրահարվածության մասին է, այլ ոչ սիրելու, ապա` 12 տարեկանում:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Բաց մանուշակագույն:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

Ինքս ինձ եմ գրել: Մեջս կուտակված էմոցիաներ՝ նեղվածություն կար: Ինքս ինձ նամակ գրեցի, հետո ընթերցեցի, մաքրվեցի ու հանգստացա:

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Վերջին անգամ բարկացել եմ, երբ սրճարանում նստած հաց էի ուտում ու ինձ գաղտնի ուզում էին նկարել` արտակարգ դրության հետ կապված: Բարկացա…

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվելի՞նչ առիթով:

Երեւի, երբ միայնակ ճանապարհորդեցի ու տեղ հասա, դա երազանքի իրականացում էր, եւ ուրախությունից արտասվեցի:

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Որ ասում են` «Տեսնե՞ս ով ա մեջքին կանգնած, որ այդքան առաջ է գնում»:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Չեմ սիրում, երբ հարցնում են` «Բա ինչքա՞ն փող եք ստանում, որ գնում եք նկարահանման»:

Leave A Reply

Your email address will not be published.