Apple-ը Samsung-ին եծ տուգանք է վճարել
Apple-ը Samsung- ին վճարել է մեծ տուգանք, որը նախատեսված է եղել OLED վահանակների մատակարարման պայմանագրերով, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով DSCC-ին:
Վերլուծաբաններն ուսումնասիրել են կորեական ընկերության հաշվետվությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ եկամուտը գնահատելով 64 միլիարդ դոլար: Մասնագետները ստուգել են The Elec կորեական հրատարակության այն տեղեկատվությունը, որ շահույթի չափը ձեւավորվել է նաեւ Apple-ի վճարած 900 միլիոն դոլար տուգանքի պատճառով: Ըստ DSCC-ի, վճարումն իրականում կազմել է մոտ 950 միլիոն դոլար:
Ամերիկյան ընկերությունը Samsung-ին վճարել է տուգանք, որը նշանակվել է ավելի քիչ OLED վահանակներ ձեռք բերելու համար, քան նախատեսված է եղել պայմանագրում: Վերլուծաբանները եզրակացրել են, որ Apple- ը ստիպված է եղել ձեռք բերել ավելի քիչ մասեր՝ սմարթֆոնների շուկայում 2020-ի սկզբին պահանջարկի անկման պատճառով: