Գեորգ III-ին պատկանող հազվագյուտ ժամացույցն աճուրդի ժամանակ վաճառվել է 1,6 միլիոն ֆունտ ստերլինգով

0

Գեորգ III-ին պատկանող հազվագյուտ ժամացույցն աճուրդի ժամանակ վաճառվել է 1,6 միլիոն ֆունտ ստերլինգով, հաղորդում է AP-ը։

Ոսկե ժամացույցը ներկայացրել է 19-րդ դարի առաջատար տեխնոլոգիաները եւ ստեղծվել է ֆրանսիացի հանճարեղ ժամագործ Աբրահամ Լուի Բրեգեի կողմից։

Բրեգեն այդ ժաշամակաշրջանում հայտնի ժամագործ էր, եւ իր ստեղծագործությունները ձեռքբերելու համար գոյանում էր հերթ Եվրոպայի թագավորներից, Մարիա Անտուանետայից մինչեւ Նապոլեոն եւ ցար Ալեքսանդր I:

Ժամացույցը համալրված է Breguet Tourbillon ոլորտում «հեղափոխական» մեխանիզմով, որը բարձրացնում է ժամի ճշտությունը՝ պայքարելով ձգողականության ուժի դեմ եւ շտկելով դիրքավորման սխալները։ Այդ մոդելը Breguet ժամացույցների ամենակարեւոր մոդելներից է։

Leave A Reply

Your email address will not be published.